Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ կազմակերպված «դատավարությունը»

3 Հունիսի, 2025

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի պետական նախարարի նախկին պաշտոնակատար Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի նախաձեռնած այսպես կոչված «դատավարությունը»։

Ադրբեջանական պետական և իշխանամետ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին նիստի ընթացքում ցուցմունք են տվել մի շարք «տուժողներ», որոնց ինքնությունները և հստակ ներկայացրած տեղեկությունները չեն մանրամասնում։ Նրանց հայտարարությունները, ըստ փորձագետների, ակնհայտորեն օգտագործվում են գործընթացին «իրավական ծանրություն» հաղորդելու նպատակով։

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանից պահանջել է, որպեսզի իր ընտանիքին տրամադրվի «մեղադրական եզրակացության» պատճենը՝ քննչական նյութերին ծանոթանալու և պաշտպանության իրավունքները լիարժեք իրացնելու համար։ Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանն ընդգծել է իր վստահորդի պահանջի օրինականությունը՝ շեշտելով, որ պաշտպանության կողմը չի կարող պատշաճ գործել առանց մեղադրանքի ամբողջական փաստաթղթերի։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը գերեվարվել էր ադրբեջանական զինուժի կողմից Արցախի էթնիկ զտման և Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին՝ 2023 թվականի սեպտեմբերին, և տեղափոխվել Բաքու՝ քաղբանտարկյալին անհամապատասխան պայմաններում պահելու նպատակով։

Վարդանյանի և մյուս հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվի կազմակերպած «դատավարությունները» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գնահատում են որպես քաղաքական ճնշման գործիք՝ լեգիտիմություն հաղորդելու Արցախում իրականացված բռնաճնշումներին։

Մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակաբար բարձրաձայնում է հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարվածների անհապաղ ազատ արձակման պահանջը։