Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արմեն Գեւորգյան. «Հեղափոխական արդարադատության մարմնավորումը որևէ կապ չունի ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի գերակայության հետ»

3 Հունիսի, 2025

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը սոցցանցում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին։ Նրա խոսքով՝ իրավապահ համակարգին այդպես էլ չի հաջողվել իր դեմ ներկայացված մեղադրանքները կապել կոնկրետ հանցագործությունների հետ։

«Այսօր տարածվեց հաղորդագրություն՝ դեռևս 2021 թվականի մայիսին ինձ ներկայացված մեղադրանքի մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Ամբողջությամբ քաղաքական իմաստ ունեցող այս գործի մասին արդեն խոսվել է։ Այնուամենայնիվ, որոնեցին երկար, մանրակրկիտ, բայց այդպես էլ չկարողացան փաստացիորեն կապել մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ, որոնք պարզապես բացակայում են։ Արդյունքում՝ ունեն ենթադրություններ, բայց՝ առանց փաստերի», – գրել է Գեւորգյանը։

Նա շեշտել է, որ այնտեղ, որտեղ կան փաստեր, բացակայում է դրանց իրատեսական բացատրությունը, իսկ գործը հիշեցնում է «Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ»․

«Իրավապահ համակարգի՝ իմ ընտանիքի և կնոջս հարազատների ունեցվածքի դեմ տարվող յոթ տարիների պայքարը հիշեցնում է հայտնի Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Բայց նրա պայքարում կար խորքային իմաստ, իսկ մեր իրավապահների դեպքում այն դարձավ ընդամենը «հեղափոխական արդարադատության» մարմնավորումը, որը որևէ կապ չունի ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի գերակայության հետ»։

Գեւորգյանը նաև անդրադարձել է այն մեղադրանքներին, որոնք վերագրվում են իր ընտանիքի ունեցվածքին․

«Արդար և բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել այն ունեցվածքը, որն իրականում պատկանել է և պատկանում է կնոջս հարազատներին՝ համարելով նրանց անցյալ և կենսագրություն չունեցող անձինք։ Թելման և Վալերի Սահակյանները Հայաստանի և Ռուսաստանի խորհրդային և ժամանակակից շրջանների հայտնի բիզնես դինաստիայի հիմնական ներկայացուցիչներն են, նրանք ակտիվորեն զբաղվել են տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ դեռևս այն ժամանակ, երբ ես դպրոց էի գնում»։

Իր գրառման վերջում պատգամավորը շեշտում է, որ իրավապահ մարմինների որոշումների հետևում քաղաքական դրդապատճառներ են, և հիշեցնում՝ անձնական պատասխանատվությունից խուսափել չի հաջողվի․

«Մերօրյա Դոն Կիխոտը Սանչոյին անպայման կասեր․ պարտավոր ես գիտակցել, որ անձնական և խորապես բարոյական պատասխանատվություն ես կրում, անգամ՝ «այլոց կողմից ընդունված» քո որոշումների համար»։

Թամարա Գեւորգյանը՝ fake քրեական հետապնդման և Սահակյանների դինաստիայի մասին

Արմեն Գեւորգյանի գրառմանը հաջորդել է նրա կնոջ՝ Թամարա Գեւորգյանի արձագանքը, ով շեշտել է՝ իր ամուսինը տարիներ շարունակ բարձր է պահել իր գերդաստանի պատիվը։

«Շնորհակալ եմ իմ ամուսնուն՝ Արմեն Գեւորգյանին, որ այսքան տարի բարձր է պահել իմ գերդաստանի պատիվը։ Նա միշտ արժանավույն գնահատել է իմ հարազատների՝ մասնավորապես իմ պապերի՝ Թելման Սահակյանի և նրա եղբոր Վալերի Սահակյանի, Սերգեյ Թովմասի Հախվերդյանի ներդրումը սովետական և անկախ Հայաստանի տնտեսության մեջ», – գրել է նա։

Թամարա Գեւորգյանը նշել է, որ իր պապերը կարողացել են ստեղծել բավական բարիք, որը բազմիցս ապահովել է իրենց ընտանիքի բարեկեցությունը։ Նրա խոսքով՝ վիրավորական է, երբ այդ ներդրումը անտեսվում է քաղաքական շահերից ելնելով․

«Խիստ վիրավորական է, երբ նմանատիպ մարդկանց անցյալը անտեսվում է քաղաքական նկատառումներից ելնելով եւ իմ ամուսնուն՝ Արմեն Գեւորգյանին վարկաբեկելու համար։ Ծիծաղելի է վերագրել իմ ամուսնուն նաև այն գույքերը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը և դպրոցական տարիները»։

Թամարա Գեւորգյանը փաստում է՝ իրենց առջև կանգնած է շինծու քրեական գործ, որը, ըստ նրա, վկայում է քաղաքական հետապնդման մասին․

«Ականատես ենք fake (շինծու) քրեական հետապնդման վառ օրինակին։ Աստված իմ պապերի հոգիները լույսերի մեջ պահի»։