Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ներդրումային համագործակցության հնարավորությունները քննարկվել են դեսպան Մկրտչյանի և «Beacon Council»-ի ղեկավարության միջև

12 Նոյեմբերի, 2025

default.jpg

Նոյեմբերի 11-ին, Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում ունեցավ «Beacon Council»-ի գործադիր փոխնախագահ դոկտոր Փաուլա Հոփքինսի, փոխնախագահ Խուլիո Պիտիի, բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մարիքսել Գարսիայի, ինչպես նաև «The Beacon Council»-ի խորհրդի անդամ և «Diaz Reus» միջազգային իրավաբանական ընկերության գլոբալ կառավարման գործընկեր Մայքլ Դիաս կրտսերի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«The Beacon Council» մասնավոր-հանրային գործընկերությունը Մայամի-Դեյդ շրջանի տնտեսական զարգացման պաշտոնական կազմակերպությունն է, որը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և բիզնես համայնքի հետ՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը և տնտեսական աճին։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավորություններին։ «The Beacon Council»-ի ներկայացուցիչները պատրաստակամ են աջակցել հայկական ձեռնարկություններին Ֆլորիդայի և ԱՄՆ շուկաներ մուտք գործելու հարցում։