Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ՝ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնով

3 Հունիսի, 2025

Հունիսի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է ոստիկանության նորանշանակ պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության և կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով նրա ներդրումը համակարգում։

Նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին շնորհավորելով՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ Ղազարյանը նոր անուն չէ համակարգում․ նա լավ ծանոթ է կառույցի ներսքին, և ներկայում բարեփոխումների ակտիվ փուլում համակարգ վերադառնալը հնարավորություն է տալիս նորովի դիտարկել ընթացող գործընթացները, նոր շունչ հաղորդել ոստիկանության գործունեությանը՝ միաժամանակ հավատարիմ մնալով ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներին։

«Ներդրված մոտեցումները փոփոխման ենթակա չեն և պետք է հետևողականորեն պահպանվեն։ Սա մեր աշխատանքի հենքն է», – ասել է նախարարը։

Իր հերթին, Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ շարունակելու են բարեփոխումների ճանապարհով առաջ շարժվել՝ կյանքի կոչելով արդեն մշակված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Նշենք, որ Արամ Ղազարյանը նախկինում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ոստիկանության համակարգում և հայտնի է որպես պրոֆեսիոնալ, բարեփոխումների կողմնակից ու կառավարման փորձառու կադր։