Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայ Առաքելական եկեղեցին կեղծ Պապ թագավորին արտաքսեց եկեղեցուց

3 Հունիսի, 2025

ՀԱՅԱՍՏԱՆ – Միջնադար

Կիրակնօրյա պատարագից հետո ժողովուրդը հավաքվել էր եկեղեցու ներսում և բակում։ Զանգերը մի պահ դադարում են հնչել, և ահասարսուռ լռություն է տիրում։ Մայր տաճարի խորանից դուրս են գալիս սև թիկնոցներով հոգևորականները։ Շարքը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բարձրանում է ամբիոն՝ խորանի ճակատային բարձր հարթակ։ Կաթողիկոսի ձեռքին Սուրբ Ավետարանն է և ադամանդակուռ խաչը։ Երկու սևաթիկնոց հոգևորականներ ամբիոն են բարձրացնում Սուրբ Գողարդը։

Կրկին հնչում են մարտակոչ հիշեցնող եկեղեցու զանգերը։ Մայր տաճարի զանգերի ձայնը տարածվում է Հայաստանի աշխարհով մեկ։ Քիչ անց այդ զանգերին միանում են Հայաստան աշխարհի բոլոր եկեղեցիների զանգերը։

Ամբողջ Հայոց աշխարհում ժողովուրդը զանգերի կոչով դուրս է գալիս փողոց։ Հուզված և անհանգիստ մարդիկ հավաքվում են եկեղեցիների բակերում։ Հայաստան աշխարհի բոլոր եկեղեցիներում բոլոր հովվապետերը՝ սև թիկնոցներով հոգևորականների ուղեկցությամբ, բարձրանում են իրենց եկեղեցիների խորանները։ Նրանց ձեռքերում Սուրբ Ավետարաններ են, սրբազան մասունքներ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարության տեքստը։

Զանգերը լռում են, և Հայոց աշխարհում բոլոր եկեղեցիներում հնչում է Կաթողիկոսի խոսքը։ Նա հայտարարում է․

«Որպես Եկեղեցու հովիվ և տեր՝ ցավով ու պարտականությամբ պարտավոր ենք մաքրել Աստծո հոտը նեխած աղբից։
Քանզի իրեն Պապ թագավոր հռչակած անձը մերժեց ապաշխարությունը, չլսեց նախատինքը, համարձակվեց պղծել Եկեղեցին, Հայոց արժեհամակարգը և սրբությունները։
Ենթարկվելով Աստծո կամքին և առաջնորդվելով Նրա տասը պատվիրաններով՝ բանադրում ենք Հայոց աշխարհի թագավորական աթոռը զբաղեցնող, իրեն Պապ թագավոր հռչակած ինքնակոչ անձին և նրա ընտանիքի անդամներին։»

Կաթողիկոսը մայր տաճարում, հովվապետերը՝ Հայոց աշխարհի բոլոր եկեղեցիներում, բացում են Ավետարանները, խաչը պահում դեպի ժողովուրդը և բարձրաձայն հայտարարում են․

«Իսկ ես՝ Աստծո աղքատ ծառան, բանադրում եմ նրան՝ իրեն Պապ թագավոր հռչակած ստահակին և նրա ողջ ընտանիքին ու տոհմին, եթե այդպիսիք կան։
Հոր անունով,
Որդու անունով,
Սուրբ Հոգու անունով,
Սուրբ և Միածին Եկեղեցու անունով,
Ամենայն Սրբերի և Հայրապետների հիշատակով՝
Թող նա, նրա ընտանիքը և տոհմը, եթե այդպիսին կա, մերժված լինեն երկնքում և երկրի վրա։
Թող օրհնությունը հեռու լինի նրանց ճակատից։
Այսուհետ՝ Հայ քրիստոնյաները աշխարհում պետք է հեռանան նրան տեսնելիս, քանզի անգամ ձեռքսեղմումը բանադրվածի հետ աններելի մեղք է։»

Տիրոջ կամքով արգելվում է․
• Թաղել բանադրվածներին եկեղեցական կարգով։
• Կնքել բանադրվածների ամուսնությունները։
• Թույլ տալ նրանց մասնակցությունը համայնքային կյանքին։
• Սիրելիները պետք է թողնեն բանադրվածներին. հակառակ դեպքում կարժանանան համամարդկային դատաստանի։
• Թող նա, նրա ընտանիքը և տոհմը, եթե այդպիսին կա, մնան խավարում, քանի դեռ չեն ապաշխարել, ծնկաչոք ներում չեն խնդրել և ներված չեն։

Երբ աղոթքը ավարտվում է, եկեղեցու ծառաները երեք անգամ հարվածում են զանգերին։ Բանադրանքի զանգերը տարածվում են ամբողջ Հայոց աշխարհում։ Եկեղեցու բակում հավաքված ժողովուրդը խաչակնքում է՝ թախիծով և սարսափով։

Զանգի վերջին հարվածից հետո հայոց բոլոր եկեղեցիներում մարվում են բոլոր մոմերը՝ ազդարարելով, որ այլևս հայոց արքայական աթոռը զբաղեցրած, իրեն Պապ թագավոր հռչակած անձը, նրա ընտանիքը և տոհմը, եթե այդպիսին կա, անիծված են։ Տիրոջ կամքով նրանք անջատված են Եկեղեցուց, սուրբ հավատքից և հայ ազգից։ Մոմերի մարումից հետո կարճ ժամանակով անջատվում են նաև խորանի լույսերը։

Այնուհետև Կաթողիկոսը մայր տաճարում, հովվապետերը՝ Հայոց աշխարհի եկեղեցիներում, բացում են մագաղաթե մատյանները և գրում․

«Այսօր, ըստ Տիրոջ հրամանի, բանադրվում է հայոց արքայի աթոռը զբաղեցնող, իրեն Պապ թագավոր հռչակած անձը, նրա ընտանիքը և տոհմը, եթե այդպիսին կա, հավիտենաբար՝ մինչև ապաշխարեն, ծնկաչոք ներում խնդրեն և արժանանան ներման։»

Բանադրանքի մասին գիրը ուղարկվում է Հայաստանում և արտերկրում գտնվող այլ եկեղեցիներին՝ հանրային հայտարարության համար։

Ժողովուրդը լուռ խոնարհվում է։

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ն ունի…