ՀՀ իշխանությունները, ստանալով Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, որով ապօրինի է ճանաչվել ՀԵՑ-ի զավթումը և արգելվել է ընդհանրապես մոտենալ ՀԵՑ-ին, անմիջապես հրահանգել են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարուցել քրեական վարույթ։
Աննա Վարդապետյանը անձամբ է հաղորդում ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժի դատավորների նկատմամբ։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ստեղծվել է քննչական խումբ՝ 250 քննիչից բաղկացած։
Քննչական գործողությունների ընթացքում ուսումնասիրվել են արբիտրաժի նախագահ դոկտոր Լեյֆ Թորսոնի և գլխավոր քարտուղար Քերոլայն Ֆալկոնի ֆեյսբուքյան էջերը։
Հայտնաբերվել են լուսանկարներ, որոնցից մեկում պատկերված է եղել դոկտոր Լեյֆ Թորսոնը՝ ջրային ատրճանակով, իսկ Քերոլայն Ֆալկոնը՝ հատակի խոզանակով։
Պարզվել է նաև, որ դեռևս 1917 թ., երբ ստեղծվել է Ստոկհոլմի առևտրային արբիտրաժը, վերջիններս ակտիվ կապի մեջ են եղել սոցիալիստական հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի հետ, երբ վերջինս եղել է հետախուզման մեջ և թաքնվել է Ստոկհոլմում։
Պարզվել է նաև, որ դոկտոր Լեյֆ Թորսոնը և Քերոլայն Ֆալկոնը, լինելով ամուսնացած, ունեցել են սիրեկաններ, հետևաբար չէին կարող լինել դատավորներ, քանի որ դա արգելված է Ստոկհոլմի արբիտրաժի կանոնադրության չգրված 6.6.6 կետով։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ՀՀ-ի դեմ վճիռը ապօրինի է, և առկա են կոռուպցիոն ռիսկեր և ՌԴ միջամտություն։
Բացի այդ, տեսողական համեմատության արդյունքում քննիչները պարզել են, որ դոկտոր Լեյֆ Թորսոնի ջրային ատրճանակը և Քերոլայն Ֆալկոնի հատակի խոզանակը նույնական են Բագրատ սրբազանի կեցավայրից առգրավված խոզանակի և ջրային ատրճանակի հետ։
Պարզվել է նաև, որ արբիտրաժի նախագահը և գլխավոր քարտուղարը լայք են դրել Բագրատ Սրբազանի ահաբեկչական հրապարակման տակ։
Հայտնաբերված փաստերի համակցությամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հարուցել է քրեական հետապնդում դոկտոր Լեյֆ Թորսոնի և Քերոլայն Ֆալկոնի նկատմամբ՝ փողերի լվացում, կաշառք ստանալ, ապօրինի դատական ակտ կայացնել, միջազգային ահաբեկչություն, ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալում, ապորինի զենք, այն է ջրային ատրճանակ և խոզանակ պահելը, կրելը, տեղափոխելը, հոդվածներով։
Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որ բացահայտել է 1917 թ. Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը ապօրինի գրանցելու գործը և կանխել նոր Հոկտեմբերի 28-ի իրականացումը։ Ինչու Հոկտեմբերի 28-ի՞, քանի որ նոր Հոկտեմբերի 27-ի իրականացումը մոտ օրերս էին կանխել։
Աննա Վարդապետյանը դիմել է նաև աշխարհի բնակչությանը, որ ովքեր տուժել են Ստոկհոլմի արբիտրաժի ապօրինի գործողություններից, դիմեն իրեն կամ Արթուր Պողոսյանին։
Նախաքննությունը այս պահին 24 ժամով մտնել է փակուղի, քանի որ Աննա Վարդապետյանի և Արթուր Պողոսյանի գլխավոր իրավական խորհրդատու GPT SHAT-ի անվճար վարկածի օրեկան լիմիտը սպառվել է։
Նախաքննությունը կշարունակվի վաղը, GPT SHAT-ի անվճար վարկածի օրեկան լիմիտը վերականգնվելուց հետո։
Ոչ մի ձուկ չի պլստալ— նույնիսկ Ստոկհոլմում։
Հանրային Ձայն կուսակցություն։