Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մուրճի լռությունը

30 Հուլիսի, 2025

Կառավարությունից եկած հերթական պատվերով գործն էր։ Հերթական անմեղին բերել էին դատարան կալանքի։ Հերթական հայրենասերն էր, որ խանգարում էր իշխանությանը երկիրը վաճառել դարավոր թշնամուն։

Դատավորը, որ համարվում էր իշխանության կամակատար, այսօր մտքերի մեջ էր։
Դատավորը տեղյակ էր, որ հայրենասերին կոտրելու, նրա արժեհամակարգը, նախկինների ժառանգությունը և ինքնությունը ուրանալ ստիպելու համար արդեն իսկ բանտում էին նրա որդին և կինը։

Բայց կեղծ մեղադրյալը անկոտրում էր։

Դահլիճում լռություն էր։ Դատավորը նստած էր բարձր ամբիոնի հետևում՝ ձեռքին մուրճը, որը դեռ չէր զարկվել։ Նրա հայացքը սառած էր մի կետում՝ ոչ կեղծ մեղադրյալի վրա, ոչ փաստաբանի խոսքի մեջ, ոչ թշնամու շահը սպասարկող դատախազի ու քննիչի դեմքին, այլ ներսում՝ խղճի խորքում։

Նա գիտեր՝ երբ մուրճը զարկի, ինչ-որ մեկի ճակատագիր կփակվի։ Բայց արդյո՞ք ճշմարտության վրա։ Արդյո՞ք այս անգամ կներվի։

Այսօր նա, առաջին անգամ, հիշեց հին գրքի խոսքերը․
«Արդարությամբ պիտի գնաս, որ ապրես»։

Նա երբևէ վախեցե՞լ էր Աստծո դատաստանից։ Չէ՞ որ Գիրքն ասում է.
«Աստված դատում է ոչ միայն գործերը, այլև սրտի խորհուրդները»։

Նա, ով ժամանակին երդվել էր ծառայել ճշմարտությանը, հիմա կանգնած էր հավիտենական Դատավորի հայացքի առաջ։ Այլևս ոչ ոք չէր խոսում, բայց նա լսում էր ներսում բարձրացող մի ձայն.
«Վա՜յ նրան, ով խեղաթյուրում է որբի դատը… Ո՞ւր պիտի փախչես Դատաստանի օրը»։

Նա բռնեց մուրճը, բայց չզարկեց։ Նրա ձեռքերը թեթև դողացին։ Լռությունը խոսեց։ Եվ այդ լռության մեջ, վերջին պահին, նա վեր բարձրացավ ու ասաց․
– Այսօր ես չեմ դատելու։ Թող դատի Աստված, Որը արդար է և անսխալական։

Եվ դատավորը, առաջին անգամ տարիների ընթացքում, կանգնեց ոչ թե ազգադավ իշխանության, այլ ճշմարտության կողքին։
Ճի՞շտ վարվեց դատավորը, թե՞ ոչ — դատեք ինքներդ։

Իմ կողմից կասեմ հետևյալը. դատավորը այդ օրը կարծես թե հասկացավ, որ անարդար դատավորի վերջը Դանթեի դժոխքի իններորդ գալարն է։
Այդ օրը դատավորը, ճիշտ է, համարձակություն չունեցավ հավատարիմ մնալ իր արդարադատություն իրականացնելու երդմանը և արդարացնել անմեղին,
Բայց կատարեց իր ապաշխարհանքի առաջին քայլը — հրաժարվեց ծառայել թշնամուն։

Դատավորը վերջապես հասկացավ, որ երկրային ֆիզիկական կյանքը՝ իր բոլոր հաճույքներով, ընդամենը մի ակնթարթ է հոգու անմահության առջև։
Հասկացավ և սարսափեց Աստծո դատաստանից, որովհետև արդեն տեսնում էր իր կողմից անարդար դարձած անձանց տեսիլքները, և աստվածային բումերանգը արդեն թակում էր իր տան դուռը։

Ինչևէ, ապաշխարհանքի և մեղանչման առաջին քայլը արված էր։

Աստծով։
Հանրային Ձայն կուսակցություն