Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

<<ՀԵՇՏ>> Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԶԲԱՂՎԵԼԸ

4 Օգոստոսի, 2025

Հեշտ է կարծել, թե կարելի է ապրել առօրյա հոգսերով՝ հեռու մնալով պայքարից, և մնալ պաշտպանված։

Հեշտ է մտածել, թե քաղաքականությունը կեղտոտ գործ է, որում ներգրավվելը միայն վատ բաներ կբերի։ Բայց դա ինքնախաբեություն է, որը մի օր դաժանորեն պայթում է մարդու գլխին՝ երբ արդեն ուշ է լինում։

Հեշտ է ուրիշների վրա թողնել քո արժանապատվության պաշտպանությունը, եթե այդ արժանապատվությունը դեռ մնացել է։

Հեշտ է ուրիշների ուսերին դնել քո ազգային արժեքների պահպանումը, եթե դրանք քո համար դեռ արժեք են։

Հեշտ է ձևական հավատքով ապրել և հույս ունենալ, որ ինչ-որ հրաշքով Աստված կպահպանի քո երկիրը՝ առանց քո մասնակցության։

Հեշտ է խոսել նախնիների ժառանգությունից, բայց այդ ժառանգության պաշտպանությունը ուրիշների գործը համարել։

Հեշտ է հայրենիքն ընկալել որպես պարզապես ծննդավայր՝ մոռանալով, որ այն սրբություն է, որի պաշտպանության համար արյուն է թափվել։

Հեշտ է ապրել «որտեղ հաց, այնտեղ կաց» գաղթական մտայնությամբ։

Հեշտ է օրը սկսել խոզի գաղափարախոսությամբ՝ «կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է վայելել» կարգախոսի ներքո՝ մոռանալով հոգու անմահության և Աստծո առջև պատասխանատվության մասին։

Հեշտ է վայելել կեղծ հանգիստը, քանի դեռ քո ազգության և ֆեյսբուքյան բոցաշունչ ստատուս գրելու իրավունքի պաշտպանության համար`

ուրիշներն են զոհվում,

ուրիշներն են բանտերում հայտնվում իրենց ընտանիքներով,

ուրիշներն են խոշտանգվում՝ նաև քո անտարբերության ու հեշտ ապրելու շնորհիվ։

Բայց գիտե՞ս ինչն է դժվար լինելու քո համար։

Դժվար է լինելու ստրուկի պես ապրելը, երբ քեզ կտան միայն մի աման լափ հերթական մորթին առաջ։

Դժվար է լինելու ապրել այն իրականությունում, որտեղ քո հաճույքներն ու իրավունքները սահմանափակվում են կերակրատաշտի միայն լափամանով և սոդոմ-գոգորյան պղծվածությամբ։

Դե իսկ ամենադժվարը լինելու է վերջում, երբ դու կանգնելու ես Աստծո դատաստանի առաջ՝ անկախ քո կամքից։ Հենց այնտեղ էլ քեզ կպատմեն, որ հոգին անմահ է։
Եվ որպես դրա լավագույն ապացույց, հաջորդ կյանքում կվերածվես խոզի, որին կպահեն և կչաղացնեն հերթական մորթից առաջ, որպեսզւ լցնեն նոր կյանքում քեզ պես մտածողի և գործողի լափամանը։

Իսկ մեր տեսակը, որ չի ապրում «որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախոսով, որ չի սկսում օրը խոզի գաղափարախոսությամբ, կշարունակի կռվել, բանտարկվել, տառապել, պայքարել։

Կանի ամեն ինչ, որ հացը հայրենիք բերի ու հայրենիքը ծաղկի, որպեսզի դուք, ովքեր դեռ չեք հասկացել, թե ինչ է արժանապատվությունը, կարողանաք ձեր անտարբերության պայմաններում սոված չմնալ՝ մինչև ձեր նոր արտագաղթը և նոր մորթը։

Բայց հիշեք՝ քաղաքականությամբ չզբաղվելը ընտրություն է, և այդ ընտրության գինը վճարվում է ազատությամբ։

Վերջում հարցը լինելու է մեկն՝ ստրուկի լռությամբ ապրել, թե արժանապատիվ կռվել։

Հանրային Ձայն կուսակցություն