Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Պետական անգործության գինը վճարում է ժողովուրդը»

31 Հուլիսի, 2025

Այս օրերին սահմանին հեղուկ գազ ներմուծողներից պահանջվող 1500 դոլար «գումար»ն այլ բան չէ, քան բացահայտ կոռուպցիա՝ պետական անգործության ու անտարբերության հետևանքով։ Մինչ վարորդները վառվում են արևի տակ, իսկ բիզնեսը կանգնած է խափանման եզրին, ՀՀ իշխանությունները շարունակում են զբաղվել քարոզչությամբ՝ փոխարենը ձեռնարկել համակարգային լուծումներ։

Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի լռությունը կամ «ֆեյսբուքյան» կիսահակադարձները, որ «հանձնարարել է» ուղարկել տեղեկությունը Հակակոռուպցիոն կոմիտե, չեն բավարարում։ Հարցը պահանջում է անհապաղ միջամտություն՝ պաշտոնական մակարդակով։ Գազի գների կտրուկ աճը (մինչև 50%), բեռնափոխադրումների բարդացումն ու կաշառակեր սխեմաների առկայությունը հարվածում են ոչ միայն տնտեսությանը, այլև քաղաքացիների սոցիալական վիճակին։

Երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր սահմանով ապրանք ներմուծող սեփական քաղաքացիներին, իսկ նախարարներն ավելի շատ զբաղված են մամուլում ու սոցցանցերում արդարանալով, ապա մենք գործ ունենք ինքնահերքվող պետական համակարգի հետ։ Ո՞ւր են կանխարգելիչ մեխանիզմները, ո՞ւր է ճնշումը վրացական կողմի վրա, ո՞ւր է պետական մակարդակով խնդրի լուծման կամքը։

Այսօր հարցը մեկ նախարարի անձը չէ, այլ այն ամբողջ տրամաբանությունը, որով աշխատում է այս իշխանությունը՝ ռեակցիա՝ միայն այն ժամանակ, երբ աղմուկ է բարձրանում, բայց ոչ երբ պետությունը պետք է կանխեն, պաշտպանի և կազմակերպի։

Հայաստանի Հանրապետությունը պետք է պետություն լինի, ոչ թե դիտորդ իր իսկ քաղաքացիների խնդիրների առջև։ Հակառակ դեպքում՝ ժողովուրդը շարունակելու է վճարել իշխանավորների անպատասխանատու վարքի ու կառավարման փլուզման գինը։

Վահե Եսայան
հանրային ձայն կուսակցություն