Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Առաջին թունելի փորումն ավարտված է. Խուդաթյանը Սյունիքում հայտարարել է երկրորդի սկսելու մասին»

10 Հուլիսի, 2025

default.jpg

Սյունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքները ընթանում են ակտիվորեն՝ հատկապես Քաջարան-Ագարակ հատվածի Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ուղղությամբ։ Տրանսպորտի և կապի նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության հուլիսի 10-ի նիստին նշել է, որ աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերությունը։

«Պետք է նշել, որ աշխատանքները լայն թափով են ընթանում և՛ ճանապարհների, և՛ թունելների կառուցման ոլորտում։ Առաջին թունելի փորումն արդեն ավարտվել է։ Ոչ շատ հեռավոր ապագայում կսկսվի նաև երկրորդ թունելի փորումը։ Այս հատվածում նախատեսվում է կառուցել նաև ուղեանցեր և կամուրջներ»,— բացատրել է նա։

Նախարարի խոսքով, տեղական ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվում են նաև այլ խոշոր ծրագրեր։ «Մասնավորապես՝ Խնձորեսկ տանող ճանապարհի աշխատանքներն ընթանում են, իսկ Խոտ-Որոտան ճանապարհը շուտով կասֆալտապատվի»,— ավելացրել է Խուդաթյանը։

Լայնածավալ շինարարություններ են իրականացվում նաև Ագարակ-Նռնաձոր նոր ճանապարհի կառուցման ուղղությամբ։ «Ուզում եմ կրկին շեշտել այս նախագծի կարևորությունը։ Նախկինում մենք չունեինք Նռնաձորը Մեղրիին ու Ագարակին միացնող մայրուղի, և երթևեկելի ուղի էր հանդիսանում միայն գրունտային ճանապարհը, որը երկաթուղու հանելուց հետո մնացել էր։ Այն գործնականում պիտանի չէր երթևեկության համար»,— նշել է նա։

Խուդաթյանը տեղեկացրել է նաև, որ միայն Ագարակ-Նռնաձոր ճանապարհի կառուցման առաջին փուլի համար Կառավարությունն հատկացրել է 2,5 միլիարդ դրամ։