Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լարի Էլիսոնն առաջ անցավ Բեզոսից ու Ցուկերբերգից՝ աշխարհի երկրորդ ամենահարուստ անձ դառնալով

10 Հուլիսի, 2025

default.jpg

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել. Oracle-ի հիմնադիր և նախագահ Լարի Էլիսոնը պաշտոնապես անցել է երկրորդ հորիզոնական՝ գերազանցելով Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսին և Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին:

80 տարեկան Էլիսոնի կարողությունը 2025 թվականի հուլիսի դրությամբ կազմում է 275,9 միլիարդ դոլար: Նրա հարստությունը հունիսի սկզբից սկսած ավելացել է 56 միլիարդ դոլարով, ինչը պայմանավորված է Oracle-ի բաժնետոմսերի արագ աճով: Միայն հունիս ամսվա ընթացքում բաժնետոմսերը թանկացել են 32%-ով: Այս աճը կապված է ընկերության հաջողված ֆինանսական ցուցանիշների և ամպային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության լուծումների պահանջարկի մեծացման հետ:

Այժմ Էլիսոնը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Tesla-ի ու SpaceX-ի CEO Իլոն Մասկին, ով մնում է աշխարհի ամենահարուստ մարդ: «Forbes»-ի վերջին վարկանիշի համաձայն՝ Մարկ Ցուկերբերգը իջել է երրորդ հորիզոնական, իսկ Ջեֆ Բեզոսը՝ չորրորդը:

Լարի Էլիսոնը Oracle-ը հիմնել է 1977 թվականին: Տասնամյակների ընթացքում ընկերությունը տվյալների բազաներ մշակողից դարձել է ամպային տեխնոլոգիաների ոլորտի աշխարհի առաջատար: Էլիսոնի 41% բաժնեմասի շնորհիվ, Oracle-ի կապիտալիզացիայի աճն ուղղակիորên ազդել է նրա անձնական հարստության վրա: Այս իրադարձությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արագ կարող են արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտներում տեղի ունեցող նորարարությունները փոխել աշխարհի միլիարդատերերի վարկանիշները: