Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Երևանի կենտրոնում երթևեկության նոր կանոններ են մտցվել»

10 Հուլիսի, 2025

default.jpg

Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկությունը հեշտացնելու և տրանսպորտային հոսքերի անխափան գործընթացն ապահովելու նպատակով իրականացվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է մամուլին։

«Փորձնական կարգով Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի ու Ամիրյան փողոցի խաչմերուկներում՝ Մաշտոցից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» նշագրով։ Այս փոփոխությունը կառավարում է հասարակական տրանսպորտի առաջնահերթ երթևեկությունը։

Բացի այդ, վերափոխվել են նաև երթևեկության լուսացույցերի աշխատանքային ռեժիմները»,- նշված է հաղորդագրությունում։