Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռազմիկ Հովակիմյանին՝ Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին, շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

4 Հուլիսի, 2025

default.jpg

Firebird AI-ի համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է անձամբ հանձնել նրան հայկական անձնագիրը։

Ռազմիկ Հովակիմյանը միջազգային վաստակ ունեցող գործարար է, ով երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոններ ճապոնական Rakuten տեխնոլոգիական կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության համաշխարհային նախագծերի ղեկավարմանը։

Բացի տեխնոլոգիական ոլորտում իր ունեցած նշանակալի ներդրումից, Ռազմիկ Հովակիմյանը ակտիվ մասնակցություն է ունենում նաև սոցիալական ու կրթական ծրագրերում։ Նա համագործակցում է արգենտինացի ֆուտբոլային լեգենդ Լիոնել Մեսսիի՝ Leo Messi Foundation հիմնադրամի հետ։ Հովակիմյանը Play Time Sports-Tech Holding-ի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որի նախաձեռնությունները նպատակաուղղված են նորարարությունների խթանմանը և թվային տեխնոլոգիաների զարգացմանը։

Firebird AI ընկերությունը, որի համահիմնադիրն է հանդիսանում Ռազմիկ Հովակիմյանը, Հայաստանում ծրագրում է իրականացնել ամենամասշտաբային տեխնոլոգիական նախագիծը՝ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի կառուցումը 500 միլիոն դոլար ներդրումով։ Այս ծրագիրը զգալիորեն կուժեղացնի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, կնպաստի ոլորտի զարգացմանը և կբարձրացնի երկրի հեղինակությունը միջազգային մակարդակում։