Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայտնի մեքսիկացի բռնցքամարտիկը ձերբակալվել է ԱՄՆ-ում, հայրենիքում՝ ազատազրկման սպառնալիք»

4 Հուլիսի, 2025

default.jpg

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը ուրբաթ օրը հստակեցրել է, որ Մեքսիկան 2023 թվականի ձերբակալման օրդերով բռնցքամարտիկ Խուլիո Սեզար Չավես կրտսերին չի ձերբակալել, քանի որ վերջինս հիմնականում գտնվել է ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Շեյնբաումի այս մեկնաբանությունը հաջորդել է ԱՄՆ իշխանությունների հայտարարությանը, ըստ որի՝ Չավեսը ձերբակալվել է Կալիֆոռնիայում՝ վիզայի ժամկետի լրանալու և գրին քարտի դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելու կապակցությամբ։

ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով՝ բռնցքամարտիկն այժմ արագացված արտաքսման գործընթացում է։

«Հույս ունենք, որ նա կարտաքսվի և իր պատիժը կկրի Մեքսիկայում», — մեկնաբանել է Շեյնբաումը ուրբաթ օրը կայացած իր ամենօրյա ճեպազրույցում՝ նշելով Չավեսի դեմ առկա զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքները։

39-ամյա բռնցքամարտիկը ձերբակալվել է չորեքշաբթի օրը՝ դաշնային գործակալների լայնածավալ գործողության արդյունքում։ Նրա փաստաբան Մայքլ Գոլդշտեյնի խոսքով՝ Չավեսը սկուտեր էր վարում իր տան մոտ՝ Լոս Անջելեսի էլիտար Ստուդիո Սիթի թաղամասում, որը գտնվում է Հոլիվուդի մերձակայքում։

Ձերբակալությունը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Չավեսը մենամարտել էր միջինքաշային կարգի նախկին չեմպիոն և հայտնի բռնցքամարտիկ Ջեյք Փոլի դեմ Անահայմում (Կալիֆոռնիա)։ Բռնցքամարտիկն իր ժամանակը բաժանում էր Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև։

ԱՄՆ-ի Ներքին անվտանգության դեպարտամենտը հաղորդել է, որ Չավեսին ձերբակալել են ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները՝ կապված 2023 թվականի օգոստոսին ԱՄՆ մուտք գործելու համար օգտագործված տուրիստական վիզայի ժամկետի լրանալուց հետո երկրում մնալու հետ։ Վիզայի ժամկետը լրացել էր 2024 թվականի փետրվարին։

Դեպարտամենտը նաև պարզել է, որ Չավեսը 2024 թվականի ապրիլի 2-ին մշտական բնակության համար ներկայացրել է մի քանի կեղծ դիմումներ՝ հիմնվելով ԱՄՆ քաղաքացի Ֆրիդա Մունյոսի հետ ամուսնության վրա։ Ֆրիդան «Սինալոա» կարտելի ղեկավար Խոակին «Էլ Չապո» Գուսմանի թոռնուհու մայրն է, որը ներկայումս բանտում է։

ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ Չավեսը կապված է «Սինալոա» կարտելի հետ, որը մեղադրվում է Մեքսիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության զգալի մասի կազմակերպման մեջ։