Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**80-ամյա կին գրողին սպառնում է ազատազրկում՝ 18-րդ դարի նավաբեկությունից գողացված ոսկու ձուլակտորների վաճառքի համար**

5 Հուլիսի, 2025

default.jpg

Ամերիկացի 80-ամյա գրող Էլեոնոր «Գեյ» Քորթերը և նրա ամուսինը կարող են դատվել Ֆրանսիայում՝ 18-րդ դարի նավաբեկությունից գողացված ոսկե ձուլակտորների անօրինական վաճառքի կապակցությամբ։ Քորթերների դեմ մեղադրանքը կապված է ֆրանսիացի ջրասուզորդին նման ձուլակտորներ առցանց վաճառելու գործում օգնելու հետ։

1746 թվականի ձմռանը «Արքայազն դը Կոնտի» անունը կրող ֆրանսիական առևտրական նավը խորտակվել է Բրետանի ափերի մոտ։ Նավի բեկորները հայտնաբերվել են 1974 թվականին՝ Բել-Իլ-ան-Մեր կղզու մոտակայքում, սակայն արդեն 1975 թվականին այն թալանվել է։

Նավից գողացված ոսկե ձուլակտորների մի մասը հայտնվել է Սան Ֆրանցիսկոյի աճուրդում։ 2018 թվականին Ֆրանսիայի ստորջրյա հնագիտության բաժնի ղեկավար Միշել Լուրը նկատել է հինգ ոսկե ձուլակտորների կասկածելի առքուվաճառք ամերիկյան աճուրդի կայքում։ Ոսկին հետագայում առգրավվել է և 2022 թվականին վերադարձվել Ֆրանսիա։

Հետաքննողներին հաջողվել է պարզել, որ ոսկու հարցում կասկածյալը Ֆլորիդայում բնակվող գրող և կինոպրոդյուսեր Էլեոնոր «Գեյ» Քորթերն է։ Վերջինս պնդել է, որ ոսկին իրեն նվիրաբերել են ֆրանսիացի երկու ընկերներ՝ Անետ Մեյ Պեստին և նրա հանգուցյալ զուգընկեր Ժերարը։

1999 թվականին Պեստին «Antiques Roadshow» հեռուստահաղորդմանը պատմել էր, որ ոսկե ձուլակտորներն ինքն է հայտնաբերել Արևմտյան Աֆրիկայի Կաբո Վերդե կղզու մոտ սուզվելիս։ Սակայն հետաքննիչները այս տարբերակն անհավանական են գտել և ուշադրությունը սևեռել Պեստիի 77-ամյա ազգականի՝ ստորջրյա լուսանկարիչ Իվե Գլեդուի վրա։

Հիշարժան է, որ 1983 թվականին դատարանը հինգ մարդու մեղավոր էր ճանաչել «Արքայազն դը Կոնտի»-ի թալանին առնչվող գողության և գողոն վերցնելու մեջ։ Գլեդուն այդ գործով մեղադրյալների թվում չէր։ Սակայն 2022 թվականին կալանքի տակ գտնվելու ընթացքում նա խոստովանել է, որ 1976-1999 թվականների սուզումների ընթացքում նավից հանել է 16 ոսկե ձուլակտոր։ Ըստ նրա խոստովանության՝ ոսկին անցել է Շվեյցարիայում բնակվող թոշակառու զինվորականի ձեռքը 2006 թվականին։

Սակայն Գլեդուն հերքել է Քորթերներին ոսկի փոխանցելու փաստը։ Հետաքննությունը պարզել է, որ նա ճանաչում էր գրողին և նրա ամուսնուն արդեն 1980-ականներից։ Քորթերներին ձերբակալել են Մեծ Բրիտանիայում 2022 թվականին և տնային կալանքում պահել։ Ֆրանսիայի հետաքննողները պարզել են, որ զույգը տիրապետել է առնվազն 23 ոսկե ձուլակտորի, որոնցից 18-ը վաճառվել է ավելի քան 192 հազար դոլարով։