Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«39-ամյա տղամարդը ոստիկանությանը հանձնել է ապօրինի զենք և զինամթերք»

4 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության համայնքային ծառայության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից տեղի բնակիչների հետ կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ կամավոր կերպով ներկայացել է բաժին և հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ-ն։

«Հիշեցնում ենք, որ ապօրինի ձևով պահված զենքն ու զինամթերքը կամավոր հանձնող անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության»,– նշվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։