Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական. Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը

10 Հունիսի, 2025

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքը» ստեղծելու փորձը,- Tasnim-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նրա խոսքով՝ Իրանը երբեք այնքան հզոր, անկախ եւ ազդեցիկ չի եղել, որքան այսօր։ Այս հզորության հստակ նշաններից մեկը Իրանի արագ եւ վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամին։

«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջեւանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում եւ դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը»,- ասել է Վելայաթին։

Նա հավաստիացրել է, որ Ջո Բայդենն ինքը՝ ԱՄՆ նախագահ եղած ժամանակ, խոստովանել է, որ ամեն ինչ պատրաստ է միջանցքը գործարկելու համար, սակայն հենց Իրանն է խանգարել այդ նախագծի իրականացմանը։

«Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ խելացի դիվանագիտության միջոցով, եւ կանխել ՆԱՏՕ ներթափանցումը»,- ասել է Վելայաթին։

Նա նշել է, որ Իրանի հմուտ եւ ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ազգային շահերի պաշտպանություն է, այլեւ ամուր պատնեշ՝ տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ։

Վելայաթին ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլեւ Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը։ Սակայն այդ նախագիծը նույնպես ձախողվել է։

https://news.am/arm/news/887205.html