Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իշխանությունը թիրախավորել է Մայր Աթոռը․ ՔՊ-ում քննարկվել է Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը

10 Հունիսի, 2025

Երկիրը ներքաշվում է վտանգավոր ճգնաժամի մեջ։ ՔՊ վարչության նիստից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաստատել է, որ իշխող ուժում արդեն իսկ քննարկվել է Վեհափառ Հայրապետին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու ծրագիրը։

Լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ասաց.

«Ենթադրում եմ, որ առաջիկա օրերին հայտարարություն կլինի այն մասին, թե այդ գործընթացն ինչ ընթացք է ունենալու»։

Ի պատասխան դիտարկմանը, թե ընդդիմադիրներն այս նախաձեռնությունը դիտարկում են որպես քաղաքացիական բախումների նախերգանք, ՔՊ-ական պաշտոնյան վիրավորական արտահայտություններով փորձեց լռեցնել բոլոր մտահոգություններն․

«Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները։ Նրանք 2020 թվականի պատերազմից հետո անընդհատ ուզել են քաղաքացիական պատերազմ հրահրել, փորձերը ձախողվել են»։

Քաղաքագետներն ու հոգևոր շրջանակները լուրջ ահազանգ են հնչեցնում՝ հիշեցնելով, որ պետության միջամտությունն եկեղեցական կառավարմանն անթույլատրելի է։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր բևեռում գնալով ավելանում են կարծիքները, որ այս փորձը խորհրդանշում է իշխանության վախերն ու անկումը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այս իրադարձությունները գնահատում է իբրև պետական մակարդակով իրականացվող հերթական քաղաքական հաշվեհարդար։

«Իմ դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն շոու է, այլև վկայում է՝ այս ռեժիմը վախենում է կորցնել իշխանությունը։ Դատախազը հերթական անգամ ոտնահարում է Սահմանադրությունն ու ծառայում Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարություններին», – հայտարարել է Մինասյանը։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը մի օր առաջ հրապարակավ դիմել էր քաղաքացիներին՝ կոչ անելով ձևավորել համակարգող խումբ Կաթողիկոսի հեռացման գործընթացն սկսելու նպատակով, հայտարարելով, որ կարող են իրեն նամակ գրել անձնական էլ. փոստով։ Այս քայլը լայն արձագանք ստացավ՝ դիտարկվելով որպես հատկապես վտանգավոր նախադեպ՝ ժողովրդավարության և եկեղեցու ինքնիշխանության դեմ։