Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՌԴ-ն պաշտոնապես Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք. Զախարովա

10 Հունիսի, 2025

Ռուսաստանը կոչ է անում համատեքստից չկտրել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պետք չէ համատեքստից կտրել գոյություն չունեցող թեզիսները եւ փոխել բառերի տեղերը՝ դրանց միանգամայն այլ նշանակություն տալով»,- նշել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտոնապես այդ տարածաշրջանը ճանաչում է Ադրբեջանի տարածք։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին խոսել է «պատմական ասպեկտի, սոցիոմշակութային առանձնահատկությունների եւ մարդկանց ցավի մասին»։