Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Մակրոնի և Փաշինյանի հեռախոսազրույցի բովանդակությունը անհասկանալի ու դատապարտելի է». ՀՅԴ

30 Հունիսի, 2025

default.jpg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը անհասկանալի է և ընդունելի չէ։ Այդ մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է հրապարակել։

«Երկու հիմնական ուղղություններով տրված հաղորդագրությունը հակասում է ֆրանսիական դասական քաղաքական տրամաբանությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Առաջին՝ ինչպե՞ս կարելի է լիակատար աջակցություն ցուցաբերել այն անձին, ով կամավոր հանձնել է Արցախը, զիջել 800 հեկտար տարածք, ուղարկել 5000 երիտասարդի մահվան և հանդիսանում է կապիտուլյացիայի սկզբնավորող: Պարոն նախագահ, այս տրամաբանությամբ դուք կաջակցեի՞ք մարշալ Պետենին: Անկասկած՝ ոչ:

Երկրորդ՝ ինչպե՞ս կարող եք աջակցել այն անձին, ով հանդես է գալիս Հայ եկեղեցու դեմ, օգտագործում է անպատշաճ արտահայտություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Նույն աջակցությու՞նը կցուցաբերեիք Հռոմի Պապի կամ Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ նմանատիպ դիրքորոշման դեպքում: Անկասկած՝ ոչ»,-գրված է հայտարարության մեջ։

ՀՅԴ-ն նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի մեղադրանքները Հայաստանի ընդդիմության հասցեին՝ ժողովրդավարության ոտնահարման համար, անհիմն են: Կազմակերպությունը պնդում է, որ հենց իշխանություններն են պատասխանատու ժողովրդավարական արժեքների խախտման համար՝ նշելով Վեհարանի տարածքում ապօրինի գործողությունները, հոգևորականների և ընդդիմախոսների ձերբակալությունները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա հայտարարությունում նշվում է, որ խոսքը չի կարող լինել իրական խաղաղության մասին, քանի որ Հայաստանը շարունակում է միակողմանի զիջումներ կատարել, իսկ Ադրբեջանը պահպանում է հայահալած քաղաքականություն:

«Եթե ձեր դիրքորոշումը պայմանավորված է ռուսամետության դեմ պայքարով, ապա դուք սխալվում եք: Ներհայկական ընդդիմությունն ու իշխանությունների միջև հակամարտությունը ազգային արժեքների պաշտպանության հարց է»,-հավելված է հայտարարության մեջ:

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կոմիտեն կոչ է արել ֆրանսիայի նախագահին հետևել իր երկրի ավանդական հավասարակշռված արտաքին քաղաքականությանը: