Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նախագահը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին Հայկակ Արշամյանի լիազորությունների դադարեցման կապակցությամբ

6 Հունիսի, 2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ։

Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում իրականացրած գործունեության համար, շնորհավորել նրան Հունգարիայում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում։

Վահագն Խաչատուրյանը նաև երախտագիտություն է հայտնել հիմնադրամի աշխատակազմին կատարած աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնել աջակցել հիմնադրամի բնականոն գործունեությանը՝ խթանելու ընթացիկ ծրագրերի պատշաճ իրականացումը։