Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ազատի» կացարանի հրդեհի գործով նիստում լարված իրավիճակ է առաջացել. վկան հրաժարվել է ցուցմունքից

6 Հունիսի, 2025

Հունիսի 6-ին շարունակվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհի գործով դատական գործընթացը։ Նիստում որպես վկա հանդես է եկել զորամասի նյութատեխնիկական ապահովման վաշտի անձնակազմի անդամներից մեկը, ով ընդգրկված է եղել արտահաստիքային հրշեջ խմբում։

Տուժողների իրավահաջորդների պաշտպանի հարցին, թե արդյոք դատարանի դահլիճում ցուցմունք տալուն խոչընդոտող հանգամանքներ կան, դատավորը հիշեցրել է վկային՝ նա ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի սուտ ցուցմունք տալը ենթակա է քրեական պատասխանատվության։

Նիստի ընթացքում իրավիճակը լարվել է. տուժածներից մեկի հարազատն արձագանքել է վկայի վարքին հեգնական մեկնաբանությամբ՝ «Ջուր բերեք, թող խմի»։ Վկան պատասխանել է. «Եթե ջրի կարիք լինի, ես կխնդրեմ»։ Դատավորը միջամտել է, զգուշացնելով վկային զերծ մնալ դահլիճում մյուսների հետ երկխոսություններից։

Հարազատների միջամտությունից հետո վկան բացականչել է. «Եչ մի ձեւի հարց ես չունեմ տալու, ոչ մի բան չգիտեմ»՝ փաստացի հրաժարվելով հետագա ցուցմունքներից։

Հարցին՝ արդյոք նախկինում քննիչի մոտ սուտ ցուցմունք տվել է, վկան պատասխանել է. «Չի եղել նման բան, ես ճիշտ ցուցմունք եմ տվել՝ ինչը որ իմացել եմ»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ազատ գյուղում ՀՀ ՊՆ ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքից հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։ Գործով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով և 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքից ժամեր անց ներկայացրել էր հրդեհի պաշտոնական վարկածը՝ նշելով, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչի հետևանքով բոցը տարածվել է կացարան։