Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նիկոլ Փաշինյանը պահանջում է Գարեգին Բ-ից պարզաբանել՝ խախտել է արդյոք կուսակրոնության ուխտը

6 Հունիսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ հասարակական շրջաններում տարածված լուրերի շուրջ պահպանած լռությանը։ Նա գրել է.

«Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը՝ իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ։

Լռել՝ նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը՝ նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել՝ նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»։

Փաշինյանի խոսքերից ենթադրվում է, որ վարչապետը պահանջում է հրապարակային արձագանք՝ մի շարք անձնական բնույթի մեղադրանքների վերաբերյալ։ Նրա ձևակերպումներից հետևում է, որ ցանկացած տարբերակ, որ կընտրի Վեհափառը, պետք է ավարտվի նրա հրաժարականով։

Այս ուղերձը կարելի է դիտարկել որպես իշխանության ուղիղ հարձակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի հեղինակության վրա՝ բացառիկ քաղաքական և հասարակական հետևանքներով։