Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Միրզոյան․ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը դիտարկում ենք որպես սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը

5 Հունիսի, 2025

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը երկու երկրների օրակարգում չկա և երբևէ չի քննարկվել։ Այս մասին հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդպիսի հարց՝ ոչ իրենց կողմից, ոչ էլ մեր կողմից, գոյություն չունի։ Իսկ այն, ինչ մենք լսում ենք, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, մենք ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Եվ սա հստակ ձևակերպմամբ փոխանցում ենք ադրբեջանական կողմին», — ընդգծեց նախարարը։

Հարցին՝ ինչպես է գնահատում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները, Արարատ Միրզոյանը հիշեցրեց վերջին հիշարժան գնահատականը՝ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի հայտարարությունը, որտեղ Անկարան կարևորվել էր խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը։

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե իրենք չեն պատրաստվում դուրս գալ գրավյալ տարածքներից, ԱԳ նախարարը նշեց.

«Քաղաքական հայտարարություններ եղել են երկու կողմից, սակայն փաստը այն է, որ սահմանազատման հանձնաժողովների կողմից ստորագրվել է համաձայնագիր, որը վավերացվել է իրավական ընթացակարգերով։ Այդ փաստաթղթում հստակ նշվում է՝ որպես հիմք ընդունվում են Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված՝ Սովետական Միության փլուզման պահին գործող սահմանները»։

Միրզոյանն ընդգծեց, որ թեև հնչում են տարաբնույթ հայտարարություններ, իրավական գործընթացը ընթանում է համաձայն ստորագրված փաստաթղթի։ «Իրավական փաստաթուղթը կա, համաձայնեցված է։ Մնացածը՝ կապրենք, կտեսնենք», — նշեց նախարարը։

Վերջում Արարատ Միրզոյանը հավելեց․ «Հույս ունեմ՝ համաշխարհային նորություններին հետևում եք։ Տրամաբանությամբ ու կանոններով ամեն ինչ չի զարգանում աշխարհում։ Բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ զարգացումները լինեն կանխատեսելի, միջազգային իրավունքի շրջանակներում»։