Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Միրզոյան․ մինչև խաղաղության համաձայնագիր չլինի, լարվածության ռիսկը կմնա

5 Հունիսի, 2025

Մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, Ադրբեջանի կողմից սահմանի լարվածության սրման վտանգը կշարունակի մնալ։ Այս մասին հունիսի 5-ին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։

«Մինչև վերջնական համաձայնություն չլինի, մինչև չձեռք մեկնենք միմյանց, լարվածության վտանգը միշտ ներկա կլինի», — ընդգծեց նախարարը։

Միրզոյանի խոսքով, էսկալացիան կարող է հրահրվել նույնիսկ աննշան տեխնիկական մանրուքից։ «Կայծից կարող է հրդեհ բռնկվել։ Դա կարող է լինել թե պատահական, թե նախապես ծրագրված գործողություն», — հավելեց նա։

Նախարարը նշեց, որ չի կարող հստակ ասել՝ ինչու է Ադրբեջանը պարբերաբար կրակում Սյունիքի ուղղությամբ։ Սակայն, ըստ նրա, Հայաստանը պահպանում է հստակ դիրքորոշում՝ առաջարկելով ստեղծել միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմ։

«Դրա շնորհիվ հնարավոր կլինի պարզել՝ արդյոք զինծառայողները գործում են հրամանով, թե՝ առանց հրահանգի, մենակ կամ խմբով, և ինչ հանգամանքներում են տեղի ունենում այդ դեպքերը», — ասաց Միրզոյանը։