Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արարատ Միրզոյան. կրակոցների հարցում չկա փոխադարձ վստահություն, բայց կան երկխոսության հիմքեր

5 Հունիսի, 2025

Հայաստանը պարբերաբար տեղեկացնում է ադրբեջանական կողմին սահմանի տարբեր հատվածներում արձանագրված կրակոցների մասին՝ ներկայացնելով փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ դրանք հնչել են ադրբեջանական կողմից։ Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանական կողմը, իրենց հերթին, հայտարարում է, թե իրենք չեն կրակում, մենք ենք կրակում։ Մենք նրանց ասում ենք՝ ներկայացրեք ձեր ապացույցները, և առաջարկում ենք ստեղծել միջազգային հետաքննող մեխանիզմ, մասնագետներից կազմված խումբ, որը կկարողանա արագ արձագանքել և տեղում ուսումնասիրել միջադեպերը», — նշեց նախարարը։

Նրա խոսքով, այս ուղղությամբ որոշակի երկխոսություն արդեն կա ադրբեջանական կողմի հետ, և նույնիսկ որոշ ըմբռնում է ձևավորվել։ «Բայց, անկեղծ ասած, այդ մեխանիզմը դեռևս վերջնական ձևավորված չէ», — ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ սահմանի իրավիճակին հետևում են նաև ԵՄ դիտորդները, որոնք մի քանի անգամ հանդես են եկել հայտարարություններով։ «Ցավոք, երբեմն տեղի ունեցած միջադեպերին արձագանքում են՝ նշելով, որ տվյալ պահին տեղում չեն եղել։ Այս մասին էլ ենք քննարկումներ ունեցել նրանց հետ», — հավելեց նա։

Միրզոյանի խոսքով, կրակոցները մտահոգիչ են, և Հայաստանն ունի դրանք քննելու լիարժեք պատրաստակամություն։ «Որոշ դեպքերում կարծես թե նման պատրաստակամություն նկատվում է նաև ադրբեջանական կողմից։ Սակայն այս պահին արվող աշխատանքները դեռ բավարար չեն՝ հարցի ամբողջական հստակեցման և կրակոցների լիակատար կանխման համար», — եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը։