Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, արդյոք վաճառել եմ Ղարաբաղը. Փաշինյանի նոր գրառումը

5 Հունիսի, 2025

Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում եւ պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, կամ պարզապես առանց որեւէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխու՞մ եմ մեր ինքնությունը։ Եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այս մասին իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ նշել է. «Համացանցում նման հարցադրումներ անող եւ նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, մասնակցեք։ Համոզված եմ, Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հարգանքներիս հավաստիքը եւ մինչ հանդիպում»։