Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պատրոն Դավոն նվիրատվություն է անում ՊՆ-ին. արդյոք սա նոր “աղերսո՞ւմ” է իշխանությունների հետ համաձայնության

5 Հունիսի, 2025

Հունիսի 5-ին ՀՀ կառավարությունը հերթական խորհրդանշական և կասկածներ հարուցող որոշում կայացրեց․ «Լեյա» և «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ-ները՝ ընդհանուր 30 միլիոն դրամ արժողությամբ ավիացիոն տեխնիկական գույք, որպես նվիրատվություն, փոխանցում են ՊՆ-ին։ Հարկ է նշել, որ այս ընկերություններից մեկը պատկանում է ոչ այլ ոքի, քան «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին՝ զենքի բիզնեսում կասկածելի գործարքների առանցքային դեմքին։

Պաշտպանության նախարարությունը, իբր «նպատակահարմար» համարելով գույքի ընդունումը, հայտարարում է, թե այն կօգտագործվի Զինված ուժերի կարիքների համար։ Սակայն հարց է առաջանում՝

ինչո՞ւ է կառավարությունը ընդունում նվիրատվություն մի անձից, ով մեղադրվում էր անպիտան զենքերի մատակարարման մեջ՝ ՊՆ-ին փաստացի վնաս հասցնելով ավելի քան 1 միլիոն դոլար։


Նոր հին մոդել. քանդել, հետո նվիրել

Այս պատմությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում․

  • մի կողմից՝ անձը մատակարարում է ՊՆ-ին անորակ արկեր,
  • մյուս կողմից՝ նվիրատվություն է անում նույն կառույցին, որի միջոցով առաջացրել էր պետական վնաս։

Ինչպե՞ս ստացվեց, որ քրեական գործով անցնող Դավիթ Գալստյանը կարողանում է իր ընկերության միջոցով ոչ միայն ազատ տեղաշարժվել, այլև հանդես գալ որպես «բարեգործ»։


Նվեր՝ հանուն ներման՞

Պատահական չէ, որ Գալստյանն ազատ արձակվեց 40 մլն դրամ գրավի դիմաց։ Այսպես կոչված «նվիրատվության» արժեքը՝ 30 մլն դրամ, գրավի չափին մոտ է, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ սա արդյոք գործարքային մոտեցում չէ՞ իշխանությունների հետ։

Դժվար է պատկերացնել, որ ռազմական առումով կենսական տեխնիկան կարիք ունի «նվերների», առավել ևս՝ նախկինում կասկածելի բեռներ մատակարարած սուբյեկտներից։
Ո՞վ է երաշխավորում, որ այս «նվերը» մարտունակ է։ Ո՞վ է ստուգել դրա տեխնիկական վիճակը։ Չկան հրապարակված մանրամասներ, սերտիֆիկատներ, անկախ փորձաքննություն։


Երբ ՊՆ-ը փոխում է կանոնները՝ ըստ անձանց

Հասարակությանը հիշեցնենք՝ Գալստյանն է այն անձը, ով 2018-ին, ԱԱԾ տվյալներով, մատակարարել էր 1980-ականների արկեր՝

  • որոնցով, ըստ ԱԱԾ, հնարավոր չէր իրական մարտական խնդիր լուծել,
  • սակայն դրա դիմաց ստացել էր ավելի քան 1 միլիոն դոլար։

Հիմա՝ նույն իշխանությունները, որոնք խոստանում էին «հակակոռուպցիոն հեղափոխություն», պաշտոնապես ընդունում են նվեր նույն գործով անցնողից։


Ի՞նչ կասի Փաշինյանը. «նվերն ընդունեցինք, բայց…»

Նիկոլ Փաշինյանը դեռ լուռ է։ Նման իրավիճակում նախկինում նա կխոսեր «դատական ինստիտուտների անկախությունից», բայց հիմա՝ հարց է՝

  • հասկանու՞մ է արդյոք վարչապետը, որ Զինված ուժերին այսպիսիներով “օգնելը” ընդամենը սիմվոլիկ ծածկոց է նախկին սխալների վրա։

Մինչդեռ, բանակն այսօր ունի իրական մարտունակություն բարձրացնող միջոցների կարիք, ոչ թե «նախկին մատակարարներից» նվեր ստանալու։