Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

13.8 միլիարդ նոր «փոսեր»․ կառավարությունը վերստին փող է լցնում ասֆալտի մեջ

5 Հունիսի, 2025

Հունիսի 5-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կաբինետը հերթական անգամ որոշեց պետական բյուջեից հսկայական՝ 13.8 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել՝ այն ուղղելով ճանապարհների, կամուրջների և ուղիղ ասած՝ «չպարզված նախագծերի» վրա։ Սա առանց որևէ հանրային քննարկման, առանց հստակ հաշվետվության նախորդ հատկացումների արդյունքների մասին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝

  • կվերանորոգվի ընդամենը 58 կմ ճանապարհ,
  • որից միջպետական՝ 16.1 կմ, հանրապետական՝ 25 կմ, մարզային՝ 16.9 կմ,
  • հիմնանորոգման կդիման 2 կամուրջ։

Բացի այդ, դեռևս չզեկուցվող հարցերով հատկացվել է հավելյալ 2.3 մլրդ դրամ։ Այդ գումարը, ըստ իշխանության տրամաբանության, «հասնում է» միայն միջին նորոգման։ Բայց որևէ մեկը չհարցրեց՝
ինչու են միլիարդները մի քանի ամսից կրկին վերածվելու փոսերով լցված կիսաքանդ ճանապարհների։


Ինչո՞ւ է ամեն տարի կրկնվում նույն պատկերը

Նիկոլ Փաշինյանը, իբր «թափանցիկության ապահովման» շրջանակում, ավանդույթի համաձայն կրկին թվարկեց, թե որ ճանապարհը որտե՛ղ է նորոգվելու։ Բայց հարցն այն է, թե այսքան թվարկումից հետո ո՞վ է ստուգում կատարողականը, ո՞վ է պատասխանատու փլուզվող նոր ճանապարհների համար, և ո՞ւմ ձեռքին են ի վերջո գնում այդ միլիարդները։

Այս նույն կառավարության օրոք՝

  • հսկայական բյուջեներ ուղղվել են ենթակառուցվածքների վրա,
  • սակայն հանրապետությունում ճանապարհների վիճակը մնում է անմխիթար,
  • մարզերի բնակիչները շարունակում են փոսերից ու ցեխից “ճեղքված անիվներով” ճանապարհորդել դեպի Երևան։

Ո՞ւր է գնում 13.8 միլիարդը՝ եթե ճանապարհները չեն բարելավվում

Ինչպես միշտ, հիմնական գումարը կրկին ուղղվում է ոչ միայն շինարարությանը, այլև՝

  • «հեղինակային հսկողության» ծառայություններին,
  • նախագծանախահաշվային փաստաթղթերին,
  • փորձաքննություններին,
  • և իհարկե՝ արդեն ավարտված աշխատանքների 5%–անոց վճարումներին, ինչը հաճախ պարզապես ծածկագիր է՝ նոր մուտքեր բացելու համար։

Այսքանից հետո՝
ի՞նչ վստահություն պետք է ունենա հարկատուն, երբ նրա վճարած հարկերը հերթական անգամ վերածվում են անավարտ կամ կիսաշեն ճանապարհների։


Այս միլիարդները կարող էին ուղղվել՝

  • սոցիալապես անապահով ընտանիքներին,
  • բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձերին,
  • կամ, ի վերջո,՝ պատերազմի մասնակիցների առողջության վերականգնմանը։

Բայց փոխարենը՝ մենք ունենք «հին՝ նորոգված» ճանապարհներ, որոնք հաջորդ գարնանը կրկին պահանջում են նոր միլիարդներ։