Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վահե Հովհաննիսյան. պատմական պարտքի մարման ուղիները եւ փոփոխությունների էությունը

23 Հունիսի, 2025

default.jpg

Սամվել Կարապետյանի կալանավորումը կարող է նպաստել Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացող անձանց միավորմանը

Սամվել Կարապետյանի կալանավորումը և դրա շուրջ ծավալված գործընթացները կարող են հանգեցնել նախընտրական ստանդարտ մտածողությունից դուրս գալուն՝ տեղի տալով Հայաստանի նկատմամբ պատմական պարտքի զգացում ունեցող անձանց համախմբմանը։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի դեմ ծավալվող գործընթացներով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվում է։ Չնայած դա դեռ բոլորին նկատելի չէ, փոփոխությունների էությունը կարելի է հասկանալ պատմական այլ օրինակների միջոցով։

Հայտնի շախմատիստ Յու. Ավերբախը՝ խոսելով Տիգրան Պետրոսյանի մասին, նշել է, որ վերջինիս աշխարհի չեմպիոն դառնալու հիմնական դրդապատճառներից մեկը Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացումն էր: Պետրոսյանը սրբորեն հավատում էր դրան:

Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումը կարող է նմանատիպ ոգեշնչման աղբյուր դառնալ՝ համախմբելով և՛ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, և՛ սովորական քաղաքացիներին։ Այս գործընթացը մարմնավորում է անձնական ու կուսակցական շահերից վեր կանգնելու անհրաժեշտությունը՝ նախապայման դառնալով նոր դաշինքների ձևավորման համար։

Հայաստանի նկատմամբ «պատմական պարտքի զգացումը» կարող է դառնալ համախմբող գաղափար՝ նպաստելով երկրի ճակատագրական փոփոխություններին։ Սակայն դրա համար անհրաժեշտ կլինեն ճիշտ քայլեր, համբերատար աշխատանք և անկեղծություն։

Հովհաննիսյանը նաև նշում է, որ այս գործընթացը կարող է արագացնել իշխանությունը կենտրոնացնող խմբի մեկուսացումը, ինչպես նաև լայն հանրության համախմբումը՝ ընդհանուր գաղափարների շուրջ։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի դեմ ծավալվող քարոզարշավին, ապա այն, ըստ Հովհաննիսյանի, կարող է հանգեցնել լուրջ վտանգների։