Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանը կշարունակի օգտագործել ուրան խաղաղ նպատակներով՝ Թեհրանի ԱԳՆ

23 Հունիսի, 2025
default.jpg

**Իրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով` հաստատում է փոխարտգործնախարար**

Իրանը չի հրաժարվելու խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից և շարուկա կկատարի միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Այլ երկրներ իրավունք չունեն սահմանափակելու Թեհրանին այս հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին:

«Մենք միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտավորությունները կատարող կողմ ենք և ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով՝ երկրի բարօրության համար: Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ անել, քանի դեռ մենք պահպանում ենք մեր պարտավորությունները»,– նշել է Թահթ-Ռավանչին Գերմանիայի ARD հեռուստաընկերությանը:

Նա հրաժարվել է մեկնաբանելու Իրանի միջուկային ծրագրի վիճակը՝ կապված հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածների հետ, բայց նշել է, որ այդ ռմբակոծությունը «ագրեսիայի ակնհայտ ակտ» է: Թահթ-Ռավանչին նշել է, որ Իրանն այս դեպքում «ագրեսիայի զոհ» է և իրավունք ունի արձագանքել՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի: Սակայն նա խուսափել է մեկնաբանություններ տալու Իրանի կողմից Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին հարվածելու հնարավորության մասին։

Փոխարտգործնախարարը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, որը աջակցել է Իսրայելի գործողություններին Իրանի դեմ: Թահթ-Ռավանչին նշել է, որ Իսրայելը իր գործողություններով «կեղտոտ աշխատանք է կատարում» արևմտյան երկրների փոխարեն և կոչ է արել Գերմանիային «կանգնել զոհի, այլ ոչ թե ագրեսորի կողքին»: