Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին ՊՆ վարչական համալիրում

11 Նոյեմբերի, 2025

default.jpg

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մասնակցել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին, որն անցկացվում է ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում:

Ըստ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության, հավաքին ներկա են եղել Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ ներկայացուցիչներ և ռազմական կրթության պատասխանատուներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված առարկայական ծրագրերի փոփոխություններին:

Բացի այդ, քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Անդրադառնալով այս նախագծին՝ նշվել է, որ սպայական կրթություն ստացող ուսանողներին ապահովվելու են ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ։

Շեշտվել է նաև ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերի իրականացումը՝ կազմակերպված ԿԳՄՍ նախարարության կողմից։