Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը ավագ դպրոցների աշակերտներին է ներկայացրել իրենց գործունեության ուղղությունները

11 Նոյեմբերի, 2025

default.jpg

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքային պայմաններին ու քննիչների առօրյային ծանոթանալու նպատակով նոյեմբերի 10-ին Կոմիտե էր այցելել Երևանի և Վաղարշապատի մի շարք ավագ դպրոցների աշակերտներ։

Կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը ի պատասխան աշակերտների հետաքրքրվածության կազմակերպության դեմ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ արժևորելով նրանց իրազեկվածության ցանկությանը, ներկայացրել է Կոմիտեի հիմնական առանձնահատկությունները և աշխատանքային հիմնական ուղղությունները:

Արմեն Ասատրյանը, անդրադառնալով կոռուպցիայի էությանը և հասարակական ու իրավական հետևանքներին, անդրադարձ է կատարել նաև իրավագիտակցության և պատասխանատվության ձևավորման կարևորության մասին։

Ըստ Կոմիտեի նախագահի տեղակալի՝ երբ հանրությունը համոզվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրական է, այդ դեպքում քաղաքացիների վստահությունը պետության և օրենքի նկատմամբ բարձրանում է։ Այդ վստահությունեն, ըստ նրա, կարևոր է հակակոռուպցիոն համակարգի ամրապնդման համար, քանի որ արդարության և օրինականության մշակույթը ձևավորվում է հասարակության և պետական մարմինների միասնության միջոցով։

Նա նշել է, որ կոռուպցիայի կանխարգելումը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից ՝ երիտասարդներին մատուցելով ազնվության և հանրային շահի գիտակցման արժեքներ։

Հանդիպման ավարտին աշակերտները հարցեր են ուղղել Կոմիտեի նախագահի տեղակալին, հետաքրքրվել քննիչի աշխատանքի առանձնահատկություններով և այցելել աշխատասենյակներ՝ տեղում ծանոթանալով նրանց գործունեությանը։