Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հանրային հեռարձակողի խորհուրդը կրկին երկու տարով երկարել է պայմանագիրը Հովհաննես Մովսիսյանի հետ

11 Նոյեմբերի, 2025

default.jpg

Այսօր լրացավ իմ՝ Հանրայինի տնօրենի պաշտոնում աշխատած 5 տարին, և ավարտվեց իմ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնել է Հովհաննես Մովսիսյանը՝ իր Ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է հետևյալ կարևոր ձեռքբերումները, որոնց հասել են իր ղեկավարման տարիներին.

  • «Հանրայինը վերածվեց հեռուստաընտանիքի. Առաջին ալիքի և Առաջինի միջազգային ալիքի կողքին ավելացան`

Առաջինի լրատվական ալիքը

Առաջին ալիք Ամերիկան

Նոր ալիքը

  • Առաջին ալիքի հաղորդումների քանակը կրկնապատկվեց առանց բյուջեի փոփոխության, որի արդյունքում վարկանիշը նկատելիորեն բարձրացավ։
  • Կատարվեց 1TV Armenia հավելվածի թողարկում, որը տրամադրում է հնարավորություն՝ դիտելու Հանրայինի ալիքները աշխարհի ցանկացած կետից։
  • 2022-ին «Մանկական Եվրատեսիլ»-ը անցավ Հայաստանում, ինչը եղել է ամենամեծածավալ և ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձություններից մեկը։
  • «Ֆեստիվառ» մարզային երաժշտական և զբոսաշրջային փառատոնը ձևավորվեց, որը արդեն իրականացվել է 9 մարզում՝ ներգրավելով 160,000-ից ավելի մասնակիցների։
  • 2021-ին ստեղծվեց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն արդեն ունի ավելի քան 250 շրջանավարտ, որոնցից 56-ը աշխատում են Հանրային հեռուստատեսությունում։
  • Վերջին հինգ տարիների ընթացքում վերանորոգվել և կառուցվել է շուրջ 12,000 քմ տարածք։
  • Ընդունվել է շուրջ 2 միլիարդ դրամի արժեքով տեխնիկաներ։
  • Շարունակվում է Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցումը, որը պետք է շահագործման հանձնվի հաջորդ տարի՝ Հանրայինի 70-ամյակին։

Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկ ընդունված որոշմամբ՝ տնօրենի աշխատանքի պայմանագիրս երկարացվել է ևս երկու տարվով։»