Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ես չեմ հերքում այդ կապերը, բայց դրանք որևէ կերպ չեն կարող ազդել Արամ Ղազարյանի գործունեության վրա» Արփինե Սարգսյան

4 Հունիսի, 2025

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ կապված նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույ»-ի միջև ազգակցական կապերի մասին:

Նախարարը հաստատել է նման կապի գոյությունը՝ նշելով.
«Ես չեմ հերքում այդ կապերը, բայց դրանք որևէ կերպ չեն կարող ազդել Արամ Ղազարյանի գործունեության վրա»։

Նրա խոսքով, ոստիկանության համակարգում նոր նշանակումների դեպքում իրականացվում է անձնակազմի խորը ուսումնասիրություն՝ ներքին անվտանգությունը երաշխավորելու համար։ Նա ընդգծել է, որ Արամ Ղազարյանի դեպքում նույնպես իրականացվել է մանրամասն ստուգում, և գնահատվել է՝ արդյոք որևէ կաշկանդվածություն կա նրա գործողություններում։

«Անկախ ընտանեկան կապերից, Արամ Ղազարյանն ունի այն մարդկային արժեքային համակարգերը և փորձը, որոնք թույլ կտան նրան կատարել իր գործառույթները որպես ոստիկանապետ», – նշել է նախարարը։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանը փոքր երկիր է, և շատերի մոտ կարող են լինել ազգակցական կապեր, բայց եթե պաշտոնյան կարողանում է արդյունավետ կատարել իր առաքելությունը, ապա խնդիր չի տեսնում։