Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իմ կողմից հեծանիվ վարելն էլ է բյուջետային ծրագիր. ամոթ է, որ 50 տարեկան տղամարդը հեծանիվ չքշի. Փաշինյան

4 Հունիսի, 2025

Փաշինյան. Սննդի անվտանգությունը և առողջ ապրելակերպը՝ պետական բյուջեի կարևոր ծախսային ուղղություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը ընդգծեց, որ սննդի անվտանգությունը, սննդի անվտանգության ստանդարտների հաստատումն ու ապահովումը հանդիսանում են պետական բյուջեի կոնկրետ և առաջնահերթ ծախսային տողեր։

«Սննդի անվտանգությունը և դրա ստանդարտների սահմանումը պետբյուջեի կոնկրետ ծախսային տող է։ Առողջ ապրելակերպը նույնպես պետբյուջեի կոնկրետ ծախսային ուղղություն է, որը սկսվում է դպրոցներից և համայնքներից՝ մարզական ենթակառուցվածքների ստեղծմամբ։ Այս ենթակառուցվածքները ձևավորվում են պետական բյուջեի միջոցներով՝ ներառյալ սուբվենցիոն և ոչ սուբվենցիոն ծրագրերը»,– ասաց Փաշինյանը։


Առողջ ապրելակերպի հանրահռչակում՝ անձնական օրինակով

Վարչապետը նշեց, որ առողջ ապրելակերպի նկատմամբ քաղաքացիների ընկալումն ուժեղացնելու նպատակով իրականացվում են նաև հանրային քարոզչական և տեղեկատվական ծրագրեր։

«Ընդգծեմ, որ անձամբ էլ մղում եմ հեծանիվ վարելու մշակույթը։ Այն չի կարելի ամոթ համարել։ Կներեք, իմ կարծիքով ամոթ է, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ չի քշում։ Սա նույնպես պետական բյուջեի ծրագրերի արդյունավետության ցուցիչներից է»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։