Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տուրիզմի անկում և դրամական հոսքերի կրճատում. Ֆինանսների նախարարը փաստում է՝ Ռուսաստանից հոսքը դադարում է

4 Հունիսի, 2025

2024թ․ առաջին հինգ ամիսներին Հայաստանը վերապրում է զբոսաշրջային և ֆինանսական զգալի անկում։ Այս մասին հունիսի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»։

Ըստ Հովհաննիսյանի՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 մլն 208 հազար 179՝ նվազելով 4.7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախարարը որպես հիմնական պատճառ մատնանշեց Ռուսաստանից ժամանած այցելուների թվի կտրուկ նվազումը։

«Դա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի զբոսաշրջիկների թվի նվազմամբ։ 2022–2023 թվականներին նկատվող հոսքը ժամանակավոր բնույթ էր կրում», — ասաց Հովհաննիսյանը։

Այդուամենայնիվ, իշխանությունները, կարծես, համապատասխան քայլեր չեն ձեռնարկել՝ կանխատեսելով, որ ռուսական հոսքը վաղ թե ուշ կնվազի։ Չկան նոր շուկաներ, չկան համակարգված ներդրումներ ոլորտում, իսկ արդյունքը՝ ուղիղ անկում։

Բացի զբոսաշրջությունից, ֆինանսների նախարարը խոսել է ոչ առևտրային դրամական փոխանցումների 34.8%-անոց նվազման մասին, որից միայն Ռուսաստանից փոխանցումները կրճատվել են 52.8%-ով։

«Այս գործոնները վերադառնում են իրենց բնական մակարդակին», – նշել է նախարարը։

Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն պատրաստվել այս «բնական վերադառնալուն», և ինչու տնտեսական քաղաքականության անկայունությունն այսքան բացասական է անդրադառնում հազարավոր քաղաքացիների եկամուտների վրա։

Այս թվերը վկայում են մի բանի մասին՝ ՀՀ կառավարությունը չունի կայուն ռազմավարություն՝ փոխհատուցելու Ռուսաստանից կախվածության հետևանքները, և տուրիզմի ու փոխանցումների կրճատումը դեռ կարող է ունենալ ավելի ծանր հետևանքներ սոցիալական ոլորտում։