Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կենտրոն և Արաբկիր համայնքներում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Երևանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 22-28-ը Երևանում մթնոլորտային օդի որակի տվյալները:

Փոշու պարունակությունը որոշ տեղերում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Մասնավորապես՝

◾️ հոկտեմբերի 25-ին և 27-ին՝ Կենտրոնում,

◾️ հոկտեմբերի 26-ին և 28-ին՝ Արաբկիրում,

◾️ Նոր Նորքում և Շենգավիթում՝ սահմանված շրջանակներում է եղել:

Ազոտի երկօքսիդի պարունակության գերազանցումներ են գրանցվել հետևյալ օրերին՝

◾️ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 22-26-ը,

◾️ Շենգավիթում՝ հոկտեմբերի 23-ին և 26-28-ը,

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 22-27-ը:

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը մնում է թույլատրելի սահմաններում և չի գերազանցել կոնցենտրացիան որևէ տեղում: