Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում եղանակը. ջերմաստիճանը կիջնի 6-9 աստիճանով, ապա կրաարին կբարձրանա 2-4 աստիճանով

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկը որոշ շրջաններում, իսկ 30-ի գիշերը՝ մեծ մասում, կանխատեսվում են տեղումներ. լեռնային վայրերում՝ թաց ձյան, հովտային՝ անձրևի տեսքով։ Որոշ տեղերում տեղումները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին և նոյեմբերի 1-3-ը կլինի առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, սակայն հոկտեմբերի 29-ին որոշ շրջաններում հնարավոր է ուժեղ քամի՝ հասնելով 16-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը և 30-ին կնվազի 6-9 աստիճանով, իսկ նոյեմբերի 1-3 ընկած ժամանակահատվածում կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկից սկսած և մինչև նոյեմբերի 3-ը կլինի առանց տեղումների եղանակ։