Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանի բնակիչները Վայոց ձորում ապօրինի nրսի զոհ են դարձրել 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ. ԲԸՏՄ

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ահազանգ է ստացվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված կենդանիների մսեղիքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Տեսչական մարմնում սկսվել է վարչական վարույթ, որի մեջ պարզվել է, որ Երևանի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում ապօրինի որս են կատարել՝ 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ:

Ապօրինի որսված թռչուններն ու նապաստակների մսեղիքը առգրավվել է և հանձնվել ՀՀ ՊՆ N զորամասին:

Որսագործի դերակատար են հանդիսացել «ԻԺ-27» և «YILTIZ» տեսակի որսորդական զենքեր, որոնք նույնպես առգրավվել են: Դրանց բռնագրավման պահանջով դիմումներ կներկայացվեն դատարան:

Շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել՝ 402,000 դրամի չափով: Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ: