Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը․ Նիկոլ Փաշինյան

4 Հունիսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես է եկել Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կոշտ հայտարարությամբ՝ այս անգամ ուղիղ կերպով անդրադառնալով հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտի խախտմանը։

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրելով՝ ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին «մեր հոգու տունն է», և կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պղծում են այդ տունը։ Վարչապետի հրապարակումը վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ հունիսի 2-ին արված հայտարարությանը, որի մեջ նա ասել էր, որ կուսակրոնության խախտումը, ըստ էության, ոչ ոքի չպետք է անհանգստացնի։

Փաշինյանը, արձագանքելով Աջապահյանի այդ խոսքերին, շեշտել է․

«Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգեւոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ Առաքելական Եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին։ […] Կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»։

Այս հայտարարությունը կարելի է գնահատել ոչ միայն որպես բարոյական գնահատական, այլ նաեւ որպես քաղաքական ուղերձ՝ ուղղված Եկեղեցու ներսում տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ հրապարակային դիրքորոշման հստակեցում։

Անդրադառնալով կոնկրետ անձանց, Փաշինյանն անուններ չի նշել, սակայն ակնհայտ է, որ սա արձագանք է վերջին շրջանում մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ վերաբերող որոշ հոգևորականների անձնական կյանքին։