Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Շիրակի մարզում մոտոցիկլը հարվածել է բենզալցակայանի տանիքի հենասյանը, վարորդը մահացել է տեղում․ Shamshyan. com

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Շիրակի մարզում տեղի է ունեցել արտակարգ և ողբերգական դեպք։ Ժամը 15։40-ի սահմաններում, Մարալիկի տարածքում՝ Երևանի-Գյումրի ավտոճանապարհին, 34-ամյա Էդգար Հ․-ն, ով հանդիսանում է Երևանի բնակիչ, վարելով մոտոցիկլ, դուրս է եկել իր երթևեկելի գոտուց։ Մոտոցիկլը բախվել է «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։ Այս մասին հաղորդել է Shamshyan.com-ը։

Մոտոցիկլավարը մահացել է տեղում։ Բախման հետևանքով առաջացած հրդեհը մարվել է բենզալցակայանի աշխատակիցների կողմից։

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սկսվել է քրեական վարույթ։