Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հանելուկային Հունակտիի կանչոտ պատմությունը. գաղութացմանը դիմադրած մայաների քաղաքի գաղտնիքները

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Հյուսիսային Յուկատանի բլուրներում հետազոտողների մի խումբ հայտնաբերել է Հունակտիի՝ 16-րդ դարի կարճատև միսիոներական բնակավայրի պատմությունը։ Իսպանական ոճով կառուցված քարե փողոցները և եկեղեցին խորը պատմություն են թաքցնում՝ կապված անդադար հալածանքների, դիմադրողականության և մայաների կրոնական ավանդույթների պահպանման հետ, հայտնում է Phys.org-ը։

Մերիլին Ա. Մասոնի ղեկավարած թիմը՝ Ալբանիի համալսարանից, Մեքսիկայի Անթրոպոլոգիայի և պատմության ազգային ինստիտուտից, Մորհեդի պետական ​​համալսարանից և Հարավային Ուելսի համալսարանից, վերականգնել է Հունակտիի 15-ամյա պատմությունը՝ սկսած 1557 թվականի հիմնադրումից մինչև 1572 թվականի լքումը։

Պեղումները՝ կենտրոնական հրապարակի, եկեղեցու և երեք էլիտար տների ուսումնասիրությունը բացահայտել են, որ բնակավայրը սկզբնական շրջանում համապատասխանում էր իսպանական ակնկալիքներին, սակայն պահպանել և ամրապնդել էր մայաների սովորույթները՝ հալածանքների և բնական աղետների պայմաններում։

«Հունաքստին պարադոքս է», — ասում է Մասոնը, — «սկզբում համագործակցող քաղաք էր, սակայն հայտնի դարձավ համառ դիմադրությամբ, նույնիսկ մեծ գնով»։

Հունաքստին հիմնադրվել էր որպես միսիոներական այցի վայր, որտեղ ֆրանցիսկյան վանականները պարբերաբար այցելում էին։ Դասավորությունն արտացոլում էր իսպանական իդեալները՝ փողոցները կենտրոնական հրապարակից հոսում էին դեպի T-աձև եկեղեցի, որի ֆոնին նախահիսպանական բուրգերն ու կառավարական շենքերն էին։ Հրապարակը շրջապատված էր երեք մեծ էլիտար տներով՝ իսպանական ոճով կառուցված։

Պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ բնակավայրի վաղ շրջանի առաջնորդները հազվադեպ արտոնություններ էին վայելում՝ գաղութային տիրապետության ժամանակ, ներառյալ ձիեր պահելու, կակաոյի այգի ունենալու և աշխատուժի նկատմամբ վերահսկողության հնարավորություն։

Հունաքստիի նկատմամաբ ուշադրությունը փոթորկային էր՝ դառնալով Դիեգո դե Լանդայի կռապաշտության դատավարությունների թիրախ, որում մայա առաջնորդները մեղադրվում էին ավանդական ծեսերի պահպանման մեջ։

1562 թվականին համայնքի առաջնորդ Խուան Սիուն ձերբակալվեց, խոշտանգվեց ու մահացավ, իսկ հետագա առաջնորդները մահապատժի ենթարկվեցին։ 1572-ին, սովից հետո, բնակավայրը լքվեց, և մարդիկ, հավանաբար, տեղափոխվեցին Տիկսմեհուակ։

Եկեղեցու և էլիտար տների պեղումները վկայում են, որ եվրոպական ճարտարապետության ներքո Հունաքստիի բնակիչները պահպանում էին մայաների տրադիցիաները։

Հետազոտողները հայտնաբերել են ֆիգուրային խունկ այրիչներ՝ հին մայաների աստվածների պատկերներով, որոնք օգտագործվում էին մինչև բնակավայրի անհետացումը՝ չնայած ֆրանցիսկյանների արգելքներին։

Այլ հայտնագործություններ կարևորում են տեղական նյութերի օգտագործումը. գործիքները պատրաստված են հերտայից և կրաքարից, եվրոպական մետաղներից միայն մեկ՝ կացին է հայտնաբերվել։ Այլ միսիոներական քաղաքների համեմատ, Հունակտիում իսպանական շուկաների համար ավելցուկ չէր արտադրվում, և հիմնական կենդանիները տեղական տեսակեն էին՝ եղջերուներ, պեկարիներ, իգուանաներ։ Եղել է նաև ձի՝ որպես էլիտային կարգավիճակի խորհրդանիշ։

Թեև Հունակտիի կարճ պատմությունը կարող է թվալ գաղութային ձախողում, հետազոտողների համար դա այլ կերպ է։ Բնակավայրի առաջնորդները շարժվում էին դեպի անկախություն՝ սահմանափակելով իսպանական առևտրային հարաբերությունները և պահպանելով կրոնական ինքնավարությունը։

«Այստեղ հաջողությունը հարստության կամ արտասահմանցի ապրանքների մասին չէ», — ընդգծում է Մասոնը: «Այստեղ խոսքը սեփական ավանդույթների պահպանման և անկախ որոշումներ կայացնելու մասին է, նույնիսկ ուժեղ արտաքին ճնշումների առկայության դեպքում»։

Հունակտիի հնագիտությունը լրացնում է մեր պատկերացումները գաղութային մայաների փորձի բազմազանության մասին։ Մինչ որոշ համայնքներ ընդունեցին քրիստոնեության տարրեր նյութական օգուտների համար, մյուսները, ինչպես Հունակտին, պատրաստ էին դիմադրությանը՝ իրենց ավանդույթները պահպանելու համար։