Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կարմիր Կատար խառնարանային լճից ապօրինի ջրառի մասին տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է սկսվել

29 Օգոստոսի, 2025

default.jpg

Այսօր Գեղամա Լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից ապօրինի ջրառի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսեց վարույթ: Տեսչական մարմնից հայտնում են, որ վարույթի ընթացակարգի ավարտից հետո կտրամադրեն լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութի առնչությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նշում են. «2025 թվականի օգոստոսի 29-ին համացանցում տարածվել է տեսանյութ Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից ենթադրյալ ապօրինի ջրառի մասին:

Տեսանյութն ու դրա վերաբերյալ ստացված ահազանգը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:

Վարույթի շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ՝ իրավախախտման փաստի ճշգրտման նպատակով:

Վարույթն ավարտելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Շնորհակալություն զգոնության, ահազանգի և հետևողական Հարության նամակով անեևակեցին փաստազերծումը մանելու համար:

Շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում հանրության ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների բացահայտման ու կանխման գործում», — ընդգծեցին նախարարությունից: