Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Վեոլիա ջուրը» պարզաբանում է տվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ջրամատակարարման վերաբերյալ

29 Օգոստոսի, 2025

default.jpg

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծվում է հետևյալը.

«Այսօրվա մամուլում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ջրամատակարարման հետ կապված նյութերին ի պատասխան` ցանկանում ենք տեղեկացնել, որ այս գյուղը ներառված չէ այն բնակավայրերի ցանկում, որոնք սպասարկվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016 թ. N 397Ա որոշմամբ ընկերությանը տրված լիցենզիայի շրջանակներում։ Հետևաբար, Ձորաղբյուրը ներառված չէ «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքում»։