Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լավ կրթությունը շուրջ 80 տոկոսով երաշխավորում է հաջողություն ձեր կյանքում. Փաշինյանը՝ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին

29 Օգոստոսի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարական շենքում հյուրընկալել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին Ազգային ժողովից:

Վարչապետը ողջունել է մասնակիցներին և նրանց հետ խոսել անցյալի, ներկայի ու ապագայի կառուցման վերաբերյալ զանազան թեմաների շուրջ: Հանդիպման ընթացքում երիտասարդները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուրի ապագան կարելի է կառուցել՝ սկսած դպրոցից: «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները հենց այս նպատակն ունեն. ոչ թե կառավարել ձեր կյանքը, այլ ստեղծել այն միջավայրը, որտեղ դուք կհասկանաք, որ ձեր կյանքի հետագա ընթացքը կախված է ձեր դպրոցական օրերից: Ապագան այսօր է: Ի՞նչ եք անում դպրոցում. շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնեք ձեր փոխհարաբերություններին, որոնք կանխորոշում են հանրության հետագա փոխհարաբերությունները: Կարևոր է, որ ձեր ուսուցիչների հետ ճիշտ հարաբերություններ ունենաք: Օրինակ, կարևոր է, թե որքանով է հարգված ճշմարտությունը դպրոցում և դպրոցն ինչքանով է ձեզ օգնում ընտրել այն մասնագիտությունը, որը սիրում եք»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարության առաջնային նպատակն է աջակցել աշակերտներին, որոնք որոնում են իրենց նախասիրությունները, քանի որ հաճույքի հետ ցանկացած բան ավելի արդյունավետ է: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ եթե ինչ-որ բան անում եք, որը չեք սիրում կամ որին չեք հավատում, ոչ ձեր, ոչ էլ ուրիշների համար հաճելի չի լինի: «Ապագան այսօր է, և կարևոր է բոլոր մակարդակներում՝ թե անհատական, թե պետական: Եթե նախագծված չի ինչ-որ բան, ապա այն կարող է լինել դեֆորմացված․ նույնը վերաբերում է ինչպես անհատի, այնպես էլ պետությանը, ընկերություններին, բիզնեսին՝ ամեն ինչին»,- ասաց նա:

Վարչապետը շեշտադրել է, որ դպրոցները պետք է երեխաներին պարզ և հստակ ուղերձներ փոխանցեն, որպեսզի նրանք ճիշտ հասկանան Կառավարության և պետության ասելիքը: «Հարկավոր է, որ դպրոցներում ուղերձները պարզ լինեն աշակերտներին: Մենք ուսումնական ծրագրերում ընդգրկում ենք այն գիտելիքները, որոնք ամուր հիմք կհանդիսանան նրանց հետագա հաջողությունների համար, և մենք ցանկանում ենք ասել՝ լավ սովորիր, որ լավ ապրես: Լավ սովորելը գրեթե 80 տոկոսի չափով երաշխավորում է ձեր լավ ապագան», — նշել է վարչապետը, ընդգծելով, որ լավ սովորելու առաջին քայլը այն է, որ աշակերտը հասկանա՝ ինչն է իրեն դուր գալիս և ինչով է ուզում զբաղվել:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, Կառավարության տարբեր բարեփոխումներին, սոցիալական խնդիրների լուծմանը և այլ թեմաներին: