Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի համարում Արարատ Միրզոյանի արտահայտությունները վիրավորական

3 Հունիսի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ լրագրողների հասցեին արված արտահայտություններն անհատական վիրավորանք չեն պարունակել։ Այս մասին նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ, որը հրապարակել է Sputnik Արմենիան։

Ըստ եզրակացության՝ «անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ Ձեզ», «չափն անցնել» արտահայտությունները կրում են հանդիմանական կամ նախատական երանգ, ուղղված են եղել լրագրողների վարքագծի գնահատմանը և չեն հանդիսացել անհատական վիրավորանք։

«Արարատ Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ և բնույթով համահունչ է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում հասարակական լարվածությունը, հատկապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրավիճակը», — նշված է տեղեկանքում։

Հանձնաժողովը նաև նշել է, որ լրագրողի կողմից հնչեցված ռեպլիկան՝ «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», կարող էր ընկալվել որպես սադրիչ բնույթի քաղաքական հայտարարություն։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 13-ին կառավարության նիստից հետո։ ԱԳ նախարարը հրաժարվել էր ճեպազրույց տալ, ինչին հաջորդել էր լրագրողների ու նախարարի միջև լարված խոսակցություն։ Միրզոյանը, հունից դուրս գալով, նշել էր.

«Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»։