Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ռոսսելխոզնադզորը» սպառնում է սահմանափակել Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը՝ խախտումների աճի պատճառով

3 Հունիսի, 2025

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» ծառայությունը հայտարարում է՝ Հայաստանից բուսական արտադրանքի ներմուծման ոլորտում խախտումները դարձել են հաճախակի, ինչի արդյունքում հնարավոր է ներմուծման ժամանակավոր սահմանափակումների կիրառում։

«Հաշվի առնելով կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված փաստերը՝ «Ռոսսելխոզնադզորը» լուրջ մտահոգություն է հայտնում։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա 2025թ. հունիսի 16-ից կարող են սահմանվել ժամանակավոր սահմանափակումներ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա»,- նշված է ծառայության հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ այս տարի Հայաստանից Ռուսաստան ներմուծված քաղված ծաղիկների ծավալը հասել է 52 միլիոնի, ինչը 49.7%-ով ավել է, քան 2024թ․ համապատասխան ցուցանիշը (34.7 մլն):

Սակայն ծավալների աճի ֆոնին նաև աճել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը։ Մասնավորապես, 13 անգամ արձանագրվել է արևմտյան ծաղկային տրիպսով (Frankliniella occidentalis Pergande) վարակում։ Նման դեպքեր գրանցվել են նաև բուսական արտադրանքի այլ տեսակներում։

Ռուսական կողմը նամակ է ուղարկել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ պահանջելով ուժեղացնել վերահսկողությունը արտահանվող արտադրանքի նկատմամբ և կանխել նոր խախտումները։

«Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության դեպքում սահմանափակումները կարող են ուղեկցվել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական վկայականների ուղեկցմամբ ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությամբ»,- նշում է գերատեսչությունը։