Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի «կարմիր գծերի» սակագների բարձրացման որոշման չեղարկումը

3 Հունիսի, 2025

Այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, խոսելով վարչական դատարանի որոշման մասին, ըստ որի անվավեր են ճանաչվել մայրաքաղաքի վճարովի կանգառների («կարմիր գծերի») սակագների բարձրացման որոշման մի շարք դրույթներ, նշեց, որ փոփոխությունները ունեցել են կոնկրետ նպատակ:

«Գաղափարը, որ դրվել էր կարմիր գծերի տարիֆների բարձրացման հիմքում, ուներ նպատակ թե՛ Երևանի կենտրոնի բեռնաթափման, և թե՛ հասարակական տրանսպորտի բարեփոխման ուղղությամբ», — ասաց Կոստանյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք թանկացումը նպաստել է քաղաքի բեռնաթափմանը, նա հավելեց.

«Առաջիկայում, երբ ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակն ավելանա, շատերը կհամոզվեն, թե ինչի համար էր դա արված։ Արդեն հունիսին մի շարք դրական փոփոխություններ ենք ունենալու»։

Երևանի քաղաքապետարանը նշել է, որ վարչական դատարանի որոշումը չի ընդունում և այն կբողոքարկելու է սահմանված կարգով։