Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանի քաղաքացիների համար Օմանում վիզայի պահանջը վերացվել է

12 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցան հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Այս քննարկումներին իրենց պատվիրակությունների ղեկավարներն էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին:

Կողմերը գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ուղղություններով համագործակցության բարձր մակարդակը: Այս համատեքստում կարևորվեց Օմանում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման գաղափարը:

Ծավալվեցին քննարկումներ երկկողմ առևտրաշրջանառության մեծացման, ներդրումային նոր ծրագրերի իրագործման և ենթակառուցվածքների, տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու շուրջ: Կողմերը առանձնակի կարևորեցին զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության համար համատեղ ջանքերի գործադրումը:

Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին հայտնեց, որ Օմանի կառավարությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության որոշումը՝ ազատել Օմանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից: Այս որոշման արդյունքում Օգոստոսի 11-ից ՀՀ քաղաքացիները նույնպես կազատվեն Օման մուտքի արտոնագրի պահանջից, ինչը խթանելու է երկու երկրների զբոսաշրջային կապերն ու անձնական շփումների զարգացումը:

Խորհրդակցությունների ծավալման ընթացքում քննարկվեցին բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև առկա աշխատանքներն ու փոխադարձ աջակցությունը: Քննարկվեցին նաև միջպետական փաստաթղթերի վերջնականացման և ստորագրման հետ կապված հանգամանքները:

Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին հաստատեց Օմանի պատրաստակամությունը աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործին: Նա շնորհավորեց հայաստանցի իր պաշտոնակցին՝ օրեր առաջ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առթիվ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանն առնչվող տարածաշրջանային խաղաղության հասնելու տեսլականը և կանգ առավ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային ու միջազգային կարգի կարևոր այլ հարցերի: